top of page
Search

Միկրոուսուցում. ինչու՞ են փոքր քայլերը կարևոր ժամանակակից աշխարհում:


Woman takin an online course

Այսօրվա արագ զարգացող աշխարհում բազմատեսակ խնդիրներ լուծելու համար ժամանակի սղությունը հսկայական մարտահրավեր է աշխատող մարդկանց և ուսանողների համար: Հետևաբար՝ ժամանակի սղության պայմաններում նոր հմտություններ ձեռք բերելը շատ կարևոր է: Երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ հակված են ավելի ու ավելի շատ ընտրելու գիտելիքներ ձեռք բերելու ավելի արագ ուղիներ: Միկրոուսուցումը ժամանակակից կրթական ռազմավարություն է, որը ենթադրում է ուսուցման նյութի բաժանում կառավարելի, փոքր մասերի՝ ուսուցման գործընթացը դարձնելով ոչ միայն արդյունավետ, այլև գրավիչ և ինֆորմատիվ:

 

Ի՞նչ է միկրոուսուցումը:

 

Միկրոուսուցումը ներառում է փոքր թեմատիկ դասընթացներ, որոնք սովորաբար տևում են 5-ից 15 րոպե: Այդ դասընթացները կենտրոնանում են կոնկրետ թեմաների վրա՝ թույլ տալով սովորողներին արագ կլանելու ստացված տեղեկատվությունը: Անկախ նրանից, թե խոսքը գնում է արագ ուսուցողական հոլովակների, կարճ տեսանյութերի կամ ինֆոգրաֆիկ նյութերի մասին, ուսուցման այս ձևաչափը համապատասխանում է ժամանակակից սովորողի ծանրաբեռնված գրաֆիկին:


Այս մոտեցումը ոչ միայն հարմար է, այլ նաև շատ արդյունավետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորողները միկրոուսուցման միջոցով 80%-ով ավելի շատ տեղեկատվություն են ստանում՝ ի համեմատություն ավանդական մեթոդների։



Man doom-scrolling in bed

Մասնագետներն առաջարկում են սոցցանցերում աննպատակ ծախսվող ժամանակը՝ doom scrolling-ը, փոխարինել միկրոուսուցմամբ՝ օգտագործելով նույն գաջեթները։ 2021 թվականին Statista-ի կողմից անցկացված հարցման ժամանակ հարցվածների 48%-ը հայտնել է, որ օրական 1-2 ժամ է ծախսում սոցիալական ցանցերում, մինչդեռ 16%-ը նույն բանի վրա ծախսում է ավելի քան 3 ժամ: COVID-19 համաճարակի ժամանակ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մասնակիցների 68%-ը, ովքեր ժամանակ էին վատնում սոցցանցերում, դարձել էին դյուրագրգիռ, իսկ 55%-ն ուներ դեպրեսիայի ախտանիշներ:


Woman reading an article on bus

Միկրոուսուցման հիմնական առավելությունները․

 

1. Ճկունություն և մատչելիություն:

 

Միկրոուսուցումը դառնում է սովորություն և տեղավորվում սովորողի առօրյա կյանքում: Մարդիկ կարող են մուտք գործել իրենց ուսումնական հավելվածները ճաշի ընդմիջման ժամանակ, տրանսպորտում կամ հանգստանալիս՝ կրթությունը հասանելի դարձնելով ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում:


2. Ստացված տեղեկատվության պահպանում:

Միկրոուսուցումը թույլ է տալիս տեղեկատվության աստիճանական հոսք՝ թեմա առ թեմա, ինչը ամրապնդում է ստացված տեղեկատվության պահպանումը: Սովորողները չեն ծանրաբեռնվում ավելորդ տեղեկություններով, ինչը նրանց հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով ընկալելու և վերհիշելու սովորածը։


3. Ներգրավվածություն և ինտերակտիվություն:

Միկրոուսուցման այնպիսի ձևաչափեր, ինչպիսին են վիկտորինաները, ֆլեշ քարտերը և տեսանյութերը, շատ տարածված են, և դրանք ավելի ինտերակտիվ և գրավիչ են, քան երկար դասախոսությունները կամ դասագրքերը: Սա սովորողներին դարձնում է մոտիվացված և հետաքրքրասեր։


4. Ծախսարդյունավետություն:

Գործատուների համար միկրոուսուցումը նվազեցնում է ավանդական վերապատրաստման մեթոդների հետ կապված ծախսերը: Աշխատակիցները կարող են սովորել այս կամ այն նյութ ըստ ցանկության՝ վերացնելով թանկարժեք անհատական ​​վերապատրաստման դասընթացների անհրաժեշտությունը:

 


Man learning at home

Միկրոուսուցման օրինակներ.

 

• Կորպորատիվ ուսուցում. IBM-ի և Google-ի նման ընկերություններն օգտագործում են միկրոուսուցման մոդուլներ՝ աշխատակիցների հմտությունների զարգացման համար:

• Լեզուների ուսուցման հավելվածներ. Duolingo-ի նման հարթակները առաջարկում են կարճ, ամենօրյա դասեր, որոնք ժամանակի ընթացքում զարգացնում են լեզվի իմացությունը՝ հետևողականորեն սովորելու պարագայում:

• Մասնագիտական ​​զարգացում. LinkedIn Learning-ի նման հարթակները առաջարկում են փոքր սեգմենտների բաժանված դասընթացներ, որոնք հարմար են խիտ գրաֆիկով աշխատող մասնագետներին:

 


Trainer teaching

Ինչպես է Slice Academy-ն իրականացնում միկրոուսուցումը։


Slice Academy-ում մենք գիտակցում ենք միկրոուսուցման ուժը գործնական, արդյունավետ թրեյնինգներ մշակելիս: Մեր դասընթացները ներառում են կարճ, ինտերակտիվ մոդուլներ՝ միավորված ավելի մեծ վերապատրաստման ծրագրերում՝ ապահովելով մասնակիցների ներգրավվածությունը և կարճ ժամանակում նոր հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը: Օրինակ, մեր Digital Marketing + AI Session-ը ներառում է կարճ մոդուլներ թվային մարքեթինգում կիրառվող առանձին գործիքների վերաբերյալ, որին հաջորդում են գործնական վարժություններ:

 

Արդյո՞ք միկրոուսուցումը հարմար է ձեզ։

 

Միկրոուսուցումը կատարյալ է նրանց համար, ովքեր.

• Նոր գիտելիքներ ձեռք բերելու համար բավարար ժամանակ հատկացնել չեն կարող,

• Ցանկանում են կենտրոնանալ կոնկրետ հմտությունների կամ գիտելիքների ոլորտների վրա,

• Նախընտրում են դինամիկ և ինտերակտիվ ուսուցման ձևաչափեր:

Այնուամենայնիվ, կարևոր է հավասարակշռել միկրոուսուցումը և ավելի խորը ուսուցման եղանակները այն թեմաների համար, որոնք պահանջում են բազմակողմանի ընկալում:

Commenti


bottom of page