top of page
Search

SEO, թե՞ SEM. Ո՞րն է դրանց տարբերությունը և որի՞ վրա որժե կենտրոնանալ:

SEO-ն և SEM-ը թվային մարքեթինգում երկու հաճախ հանդիպող հապավումներն են: SEO-ն (Search Engine Optimization)  որոնողական համակարգերի օպտիմալացումն է, իսկ SEM-ը (Search Engine Marketing)՝ որոնողական համակարգերի մարքեթինգ: Երկուսն էլ կարևորագույն գործիքներ են ձեր վեբ կայքի թրաֆիքը ավելացնելու համար, սակայն դրանք տարբեր կերպ են աշխատում: Հասկանալով դրանց ուժեղ կողմերը և իմանալով, թե երբ օգտագործել դրանցից յուրաքանչյուրը, դուք կարող եք էական փոփոխություն մտցնել ձեր մարքեթինգային ռազմավարության մեջ:


SEO vs SEM

 

Ի՞նչ է SEO-ն:

 

Որոնողական համակարգերի օպտիմալացումը (SEO) ձեր վեբ կայքի օպտիմալացման գործընթացն է, որը բարելավում է ձեր կայքի դիրքերը որոնողական համակարգերի էջերում (SERP-երում)՝ կայքի թրաֆիքի օրգանական մեծացման շնորհիվ։


What is SEO?

 

SEO-ի հիմքում են.

• Բանալի բառեր. SEO-ի միջոցով հայտնաբերվում են այն բանալի բառերը, որոնցով օգտատերերը փնտրում են ձեր ապրանքը կամ ծառայությունը որոնողական համակարգերում:

• Բովանդակության որակ. SEO գլխավոր նպատակներից է գրավիչ, որակյալ և օրիգինալ քոնթենթի ստեղծումը:

• Տեխնիկական օպտիմալացում. SEO-ի միջոցով օպտիմալացվոեւմ է կայքի արագությունը, հարմարավետությունը բջջային հեռախոսներից օգտվելիս և էջից էջ նավարկելու պարզությունը։

• Backlinks. SEO-ի միջոցով ձեր կայքը հղումներ է ստանում այլ հեղինակավոր կայքերից:



SEO vs SEM business growth

 

SEO-ն երկարաժամկետ ռազմավարություն է, որը ժամանակի ընթացքում ստեղծում է վստահելիություն և տեսանելիություն: Չնայած այն պահանջում է երկարատև ու համբերատար աշխատանք, դրա արդյունքները կայուն են և ծախսարդյունավետ՝ դարձնելով այն արդյունավետ ռազմավարություն այս բիզնեսների համար, որոնք նպատակ ունեն ապահովելու կայուն աճ:

 

Ի՞նչ է SEM-ը:

What is SEM?

 

Search Engine Marketing-ը (SEM) վճարովի գործիք է: Այն ներառում է գովազդի տեղադրում որոնողական համակարգերում, ինչպիսին են Google-ը կամ Bing-ը՝ ձեր վեբ կայքի թրաֆիքն ավելացնելու համար: SEM-ը ներառում է.

 

• PPC (Pay-Per-Click). դուք վճարում եք ամեն անգամ, երբ օգտվողը սեղմում է ձեր գովազդը:

• Թիրախային գովազդ. գովազդները ցուցադրվում են այնպիսի չափանիշների հիման վրա, ինչպիսին են բանալի բառերը, լոկացիան, ժողովրդագրական տվյալները կամ այլ գործոններ:

• Կարճաժամկետ տեսանելի արդյունքներ. գովազդային արշավները կարող են գրեթե ակնթարթորեն տեսանելիություն և կայքի թրաֆիքի մեծացում ապահովել:

• Բյուջեի նկատմամբ վերահսկողություն. դուք սահմանում եք ձեր գովազդային բյուջեն և կարող եք ըստ անհրաժեշտության մեծացնել կամ նվազեցնել այն:

 

SEM-ը իդեալական է այն ընկերությունների համար, որոնք ձգտում են անմիջապես որևէ արդյունքի հասնել, լինի դա նոր արտադրանքի առաջխաղացում, սեզոնային արշավի անցկացում, թե մրցակիցների նկատմամբ առավելության ապահովում:

 

SEO-ի և SEM-ի հիմնական տարբերությունները։


SEO & SEM key differences

Ինչի՞ վրա պետք է կենտրոնանալ:


Keyword reserach

 

SEO-ի և SEM-ի միջև ընտրությունը կախված է ձեր բիզնեսի նպատակներից, արշավի ժամանակացույցից և բյուջեից: Ահա որոշ սցենարներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ որոշում կայացնել.

 

• Կենտրոնացեք SEO-ի վրա, եթե.

o Դուք նպատակ ունեք ստեղծելու բրենդի երկարաժամկետ տեսանելիություն,

o Դուք ունեք սահմանափակ բյուջե վճարովի գովազդի համար,

o Ձեր ապրանքը կամ ծառայությունը շուկայում չունի շատ մրցակիցներ։

 

• Կենտրոնացեք SEM-ի վրա, եթե.

o Ձեզ ակնթարթային արդյունքներ են պետք,

o Դուք նոր ապրանք կամ ծառայություն եք թողարկում,

o Դուք ցանկանում եք արագ արդյունքներ ապահովել որոշակի բանալի բառերի շնորհիվ։

 

Շատ դեպքերում հիբրիդային մոտեցումն ամենաարդյունավետն է: Օգտագործեք SEM-ը կարճաժամկետ արշավների կամ ձեր SEO ռազմավարությունը լրացնելու համար: Օրինակ, կայքի օրգանական թրաֆիք կառուցելու ընթացքում գովազդի ցուցադրումը կարող է օգնել ձեզ պահպանելու տեսանելիությունը և պատկերացում կազմելու, թե որ բանալի բառերն են լավագույնս աշխատում:

 

Եզրակացություն։


Search engine optimization

 

SEO-ն և SEM-ը միմյանց չեն բացառում. դրանք փոխլրացնող ռազմավարություններ են, որոնք արդյունավետ օգտագործման դեպքում կարող են ուժեղացնել ձեր թվային ներկայությունը: Հասկանալով դրանց տարբերություններն ու ուժեղ կողմերը՝ դուք կարող եք ստեղծել մարքեթինգային պլան, որը լավագույնս համապատասխանում է ձեր բիզնեսի կարիքներին:

Slice Academy-ն առաջարկում է մի շարք թրեյնինգներ, որոնք նախատեսված են ուսանողներին SEO-ի և թվային գովազդի հիմունքներին ծանոթացնելու համար: Մեր Weekend School of Marketing և Թվային մարքեթինգ+AI+Reels դասընթացները ներառում են այդ թեմաները: Անկախ նրանից, թե դուք սկսնակ եք, ով ցանկանում է տիրապետել SEO-ի և SEM-ի հիմունքներին, թե պրակտիկ մարքեթոլոգ, ով նպատակ ունի բարելավելու իր ռազմավարությունը, մեր փորձառու մասնագետների դասընթացները կարող են օգնել ձեզ հասնելու ձեր նպատակներին: Պատրա՞ստ եք բարելավելու ձեր մարքեթինգային հմտությունները: Միացե՛ք մեզ այսօր:

Comments


bottom of page