Աշխարհում 4.9 միլիարդ օգտատեր ակտիվորեն օգտվում է սոցիալական հարթակներից (Facebook, Instagram, TikTok), իսկ ամենօրյա կտրվածքով մոտ 4.2 միլիարդ օգտատեր մուտք է գործում իր սոցիալական էջեր։ Թվային իրականությունը վերափոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում՝ առևտուրը։
Մարքեթինգային թրենդերը տարեցտարի փոխվում են։ Պատճառը թվային աշխարհում գնորդների կարիքների ու առաջարկվող ծառայույթունների էվոլյուցիան է։ Մարքեթինային ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի առնել ամեն ինչ՝ սկսած տեխնոլոգիական առաջընթացից մինչև գնորդների վարքագծի փոփոխություններ։ Ստորև ներկայացնում ենք 2024թ․ թվային մարքեթինգի հիմնական թրենդերը։
Արհեստական բանականություն
ԱԲ֊ը անխուսափելիորեն գալիս է փոխարինելու մարդկային աշխատուժը։ Թվային մարքեթիգում ԱԲ֊ը ճշգրիտ կանխատեսում է ապագայի թրենդերը՝ հիմնվելով սպառողների վարքագծի օրինաչափությունների և առկա տվյալների բազաների վրա։ ԱԲ֊ի միջոցով ավտոմատացվում է գնումների գործընթացը, օպտիմալացվում են գովազդները, այդ թվում՝ ձայնային և տեսողական որոնման համար, հաճախորդների հետ շփման մեջ օգտագործվում են չաթբոթեր։ ԱԲ֊ի օգնությամբ րոպեների ընթացքում հնարավոր է մշակել թիրախային մարքեթիգային ռազմավարություն։
Տվյալների գաղտնիություն
Թվային առևտրում կիբերհանցագործությունների տարածմանը զուգընթաց սպառողների անձնական տվյալների պաշտպանությունը շարունակելու է մնալ մարքեթոլոգների թիվ մեկ խնդրներից։ Հաջող բիզնեսի համար անհրաժեշտ են սպառողների գաղտնիության ապահովման գործուն մեխանիզմներ՝ հիմնված միջազգային կարգավորումների ու ազգային օրենսդրության վրա, որոնց միջոցով կմեծանա վաճառող֊գնորդ վստահությունը։
Ձայնային որոնման օպտիմալացում
Ձայնային որոնման միջոցով որոնողական համակարգերից օգտվելը և սմարթ բարձրախոսների կիրառումը ավելի թրենդային են դառնում։ Ձեր ապրանքը հասանելի դարձնելու համար կարևոր է ձեր կայքի բովանդակությունը օպտիմալացնել ձայնային որոնման գործիքների համար՝ օգտագործելով ճիշտ բանալի բառեր։
Ինտերակտիվ քոնթենթ
Ինտերակտիվ թոնթենթը գովազդում զգալիորեն ներգրավում է օգատերերին։ Էջի ակտիվությունը ու ապրանքի տեսանելիությունը բարձրացնելու համար օգտագործվում են վիկտորինաներ, հարցումներ և անգամ թվային իրականության (VR) գործիքներ։
Սոցիալական հարթակների մարքեթինգ և shoppable գրառումներ
Սոցիալական հարթակները վերացնում են բովանդակության ու առևտրի միջև սահմանը, քանի որ դրանց միջոցով հնարավոր է ապրանք գնել անմիջապես սոցիալական էջից՝ առանց կայք այցելելու։
Էթիկական շուկայավարություն
Գնորդները շարունակում են նախընտրություն տալ այն բրենդներին, որոնք հիմնվում են էթիկայի նորմերի վրա՝ վնաս չհասցնելով շրջակա միջավայրին, չփորձարկելով իրենց արտադրանքը կենդանիների վրա և օգտագործելով բնական ծագման բարձրորակ հումք։ Այս ամենի մասին հատուկ շեշտելը լրացուցիչ առավելություն կտա ձեր բրենդին։
Վիդեո քոնթենթի էվոլյուցիա
Վիդեո քոնթենթը շարունակում է հզոր ուժ մնալ, սակայն դրա թրենդերը ևս փոփոխվում են։ Կարճ տեսանյութերը (reels), ուղիղ հեռարձակումները և ինտերակտիվ տեսանյութի ձևաչափերը գրավիչ են հաճախորդների համար։ Ըստ հետազոտությունների՝ մարդիկ հակված չեն տեսանյութ դիտելու, եթե այն 30 վայրկյանից երկար է։ Հետևաբար՝ հաջողության համար բրեդները պետք է ինտեգրվեն TikTok և Instagram Reels հարթակներին:
Comments