Այսօրվա մրցակցային շուկայում այն բիզնեսները, որոնք իրականացնում են հաճախորդամետ մարքեթինգ, ավելի արագ են աճում ու ամրապնդվում շուկայում: Հաճախորդամետ բիզնեսները ոչ միայն վաճառում են ապրանքներ կամ ծառայություններ, այլ կառուցում են հարաբերություններ, խթանում իրենց լսարանի հավատարմությունը և ապահովում կայուն աճ՝ իրենց լսարանի կարիքները, նախասիրությունները և վարքագիծը ընկալելու միջոցով:

Ինչու՞ է կարևոր հաճախորդամետ մոտեցումը։
Հաճախորդամետ մոտեցումը բիզնեսին հնարավորություն է տալիս մատուցելու արժեք, որը համապատասխանում է իր լսարանի կարիքներին: Այս մոտեցման շնորհիվ ընկերությունները ձեռք են բերում․
• Մշտական, հավատարիմ հաճախորդների մեծ խումբ, ինչը նվազեցնում է անընդհատ նոր լսարան ներգրավելու վրա ծախսվող միջոցները։
• Եկամուտների ավելացում. անհատականացված ապրանքներն ու ծառայությունները հաճախ հանգեցնում են ավելի մեծ վաճառքների:
• Բրենդի հեղինակություն. այն բիզնեսները, որոնք հաշվի են առնում իրենց հաճախորդների կարծիքը, վստահություն են ձեռք բերում:

Deloitte-ի ուսումնասիրության համաձայն՝ հաճախորդակենտրոն ընկերությունները 60%-ով ավելի շահութաբեր են:
Ինչպե՞ս լավագույնս հասկանալ ձեր հաճախորդի կարիքները։
1. Իրականացնել շուկայի հետազոտություն։
Կատարե՛ք հարցումներ՝ ձեր գործունեության վերաբերյալ պատկերացումներ կազմելու համար: SurveyMonkey-ի և Google Forms-ի նման գործիքները կարող են հեշտացնել այս գործընթացը:
2. Իրականացնել տվյալների վերլուծություն։
Օգտագործե՛ք վերլուծական գործիքներ, ինչպիսին են Google Analytics-ը` հետևելու համար հաճախորդների վարքագծին ձեր կայքում և սոցիալական հարթակներում: Հաճախորդների ներգրավվածությունը խթանող քոնթենթը հասկանալը օգնում է բարելավել ձեր մարքեթինգային ռազմավարությունը:
3. Ստեղծել հաճախորդի պերսոնա։
Մշակե՛ք ձեր թիրախային լսարանի մանրամասն պրոֆիլները, ներառյալ ժողովրդագրությունը, հետաքրքրությունները և կարիքները: Հաճախորդի պերսոնայի ստեղծումը օգնում է անհատականացված մարքեթինգային մեսիջներ փոխանցել և անել անհատականացված առաջարկներ:
4. Լսել և արձագանքել ռեվյուներին։
Խրախուսե՛ք հաճախորդներին ռեվյուներ թողնել և կիսվել իրենց փորձով: Trustpilot-ի և Yotpo-ի նման հարթակները կարող են օգնել այդ տվյալները հավաքելու և վերլուծելու գործում։
Հաճախորդամետ բիզնեսների օրինակներ։
• Amazon. ընկերությունը հայտնի է իր հաճախորդակենտրոն մոտեցմամբ։ Amazon-ը օգտագործում է տվյալների վերլուծության վրա հիմնված անհատականացում և հաճախորդների սպասարկում։
• Apple. կենտրոնանալով հաճախորդամետ դիզայնի և հաճախորդների սպասրկման վրա՝ Apple-ը ստեղծում է ապրանքներ, որոնք լիովին բավարարում են հաճախորդների կարիքները:
Ինչպես ձեր հաճախորդների գոհունակությունը վերածել ձեր ընկերության հաջողության։

Ճանաչելով ձեր լսարանը՝ դուք կարող եք.
• Անհատականացնել ձեր առաջարկները հաճախորդամետ քոնթենթի և մեսիջների միջոցով։
• Բարելավել ձեր արտադրանքի որակը՝ հիմնվելով հաճախորդների կարծիքների և ռեվյուների վրա:
• Բարելավել հաճախորդների սպասարկումը՝ ժամանակին պատասխանելով մարդկանց հարցումներին, արձագանքելով նրանց թողած մեկնաբանություններին, լուծումներ տալով ծագած խնդիրներին՝ դրանով իսկ ցույց տալով, որ առաջնային եք համարում հաճախորդների կարծիքը:

Եզրակացություն։
Ձեր թիրախային լսարանին հասկանալը պարզապես մարքեթինգային մարտավարություն չէ, դա ձեր բրենդի աճի ռազմավարությունն է: Դառնալով իսկապես հաճախորդամետ բիզնես՝ դուք կխթանեք ձեր գնորդների հավատարմությունը, կավելացնեք ձեր եկամուտները և կստեղծեք բրենդի կայուն ինքնություն:
Մասնակցելով Slice Academy-ի Weekend School of Business դասընթացին՝ դուք կսովորեք, թե ինչպես վարել հաճախորդամետ բիզնես։ Միացե՛ք մեզ ապրիլի 19-ից հուլիսի 19-ը՝ ձեր բիզնեսի իրական ներուժը բացահայտելու և բարձր վարկանիշ ձեռք բերելու համար:
Comments