top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting
Search

Վիդեո մարքեթինգի կարևորությունը. ինչպե՞ս ստեղծել գրավիչ վիդեո բովանդակություն:

Վիդեո մարքեթինգը դարձել է հաճախորդների ուշադրությունը գրավելու, ներգրավվածությունը խթանելու և դիտումները գնումների փոխակերպելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Կարճ տեսանյութերի ազդեցության աճն այնպիսի հարթակներում, ինչպիսին են TikTok-ը, Instagram Reels-ը և YouTube Shorts-ը, վիդեո մարքեթինգով զբաղվող բիզնեսներին տալիս է մրցակցային առավելություն: Բայց ի՞նչն է վիդեո մարքեթինգը դարձնում այդքան հզոր գործիք։ Ինչպե՞ս կարելի է ստեղծել գրավիչ վիդեո բովանդակություն, որը համապատասխանում է ձեր լսարանի պահանջներին: Եկեք ուսումնասիրենք։



Woman in a reel next to a stack of books

 

Ինչու՞ է կարևոր վիդեո մարքեթինգը:

 

1. Հաճախորդների ներգրավում

 

Վիդեո բովանդակությունը շատ ավելի գրավիչ է, քան պարզապես տեքստը կամ լուսանկարը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ մտապահում են տեղեկատվության 95%-ը, երբ այն դիտում են տեսանյութի տեսքով, մինչդեռ տեքստային ձևաչափով կարդալիս՝ ընդամենը 10%-ը:

 

2. Ավելի բարձր SEO արդյունքներ և բարձր դիրքեր որոնողական համակարգերում

 

Որոնողական համակարգերը առաջնահերթություն են տալիս վիդեո բովանդակությանը՝ այն դարձնելով ձեր կայքի վարկանիշը բարելավելու հիմնական գործոնը: Տեսանյութերը մեծացնում են ձեր կայքում մարդկանց ծախսած ժամանակը՝ նվազեցնելով կայքից դուրս գալու հավանականությունը և ստեղծելով որոնման հատուկ ալգորիթմներ:

 

3. Ավելի ուժեղ էմոցիոնալ կապ

 

Տեսանյութերը կարող են պատմություններ պատմել, ցուցադրել ապրանքանիշի անհատականությունը և ստեղծել հուզական կապ դիտողների հետ: Լինի դա ապրանքի վիդեո ռեվյու, կուլիսային տեսահոլովակ կամ ուսուցողական բովանդակություն, տեսանյութերը բրենդերն ավելի հասանելի են դարձնում։

 

4. Դիտումները գնումների փոխակերպելու ավելի բարձր հավանականություն

 

Տեսանյութերը ազդում են գնումներ կատարելու որոշումների վրա: Ըստ ուսումնասիրությունների՝ սպառողների 84%-ն ասում է, որ որոշում է կայացրել գնել այս կամ այն ապրանքը բրենդի տեսանյութը դիտելուց հետո: Առցանց հարթակներում լավ վաճառվելու համար ընկերությունները պետք է մտածեն տեսանյութեր ավելացնելու ուղղությամբ՝ ավելի շատ գնորդներ ներգրավելու նպատակով, քանի որ մարդիկ հակված են որոշումներ կայացնել՝ հիմնվելով վիդեո բովանդակության վրա, այլ ոչ պարզապես լուսանկարներով: Վիդեո ուղեցույցները միշտ ավելի վստահելի են:



Woman in front of a phone making a video

 

Ինչպե՞ս ստեղծել գրավիչ վիդեո բովանդակություն:

 

Գրավիչ վիդեո բովանդակություն ստեղծելը պարզապես ձայնագրելու կոճակը սեղմել չէ: Ահա այն հիմնական ռազմավարությունները, որոնք կօգնեն ձեզ ստեղծել վաճառվող տեսանյութեր։

 

1. Ճանաչե՛ք ձեր թիրախային լսարանը

 

Հասկացե՛ք ձեր թիրախային լսարանի նախասիրությունները և հետաքրքրությունները: Ձեր բովանդակությունը համապատասխանեցրե՛ք նրանց կարիքներին և պահպանե՛ք նրանց ներգրավվածությունը:

 

2. Ստեղծե՛ք կարճ և գրավիչ վիզուալ նյութեր

 

Մարդու ուշադրության կենտրոնացման միջին տիրույթը գնալով նվազում է, այնպես որ կարևորե՛ք ձեր տեսանյութի կամ ռիլի առաջին մի քանի վայրկյանները: Օգտագործե՛ք մարդկանց ուշադրությունը գրավող որևէ միջոց՝ լինի դա դիպուկ արտահայտություն, հարց կամ գրավիչ վիզուալ՝ խրախուսելու համար, որ մարդիկ շարունակեն դիտել ձեր տեսանյութը:

 

3. Պատմությու՛ն կերտեք

 

Որակյալ տեսանյութերը պարզապես չեն վաճառում. դրանք պատմություն են պատմում։ Օգտագործե՛ք պատմություն պատմելու մեթոդներ՝ զգացմունքներ առաջացնելու, փորձառությունները ցուցադրելու կամ խնդիրների լուծման սցենարներ առաջարկելու համար:

 

4. Օպտիմալացրե՛ք ձեր վիդեո քոնթենթը տարբեր հարթակների համար

 

Տարբեր հարթակներ պահանջում են տարբեր ձևաչափեր: TikTok և Instagram ռիլերը պահե՛ք 60 վայրկյանի շրջանակներում, մինչդեռ YouTube-ում կարող եք ավելի երկար վիդեոներ ներբեռնել: Օգտագործե՛ք ենթագրեր՝ տեսանյութերը հասանելի և ընկալելի դարձնելու համար:

 


Filmmaking equipment on a white background

5. Օգտագործե՛ք բարձրորակ վիզուալ և աուդիո նյութեր

 

Որակյալ վիզուալները, մաքուր ձայնը և լավ լուսավորությունը հսկայական տարբերություն են ստեղծում: Ձե՛ռք բերեք լավ տեսախցիկ և խոսափող կամ օգտագործե՛ք վերջին սերնդի սմարթֆոններ՝ ձեր տեսանյութերի որակը բարձրացնելու համար:

 

6. Օգտագործե՛ք Call to Action (CTA) տեխնիկա

 

Խրախուսե՛ք այցելուներին լրացուցիչ քայլեր ձեռնարկել ձեր տեսանյութը դիտելուց հետո՝ լինի դա բաժանորդագրվելը, կայք այցելելը կամ գնումներ կատարելը: Ուժեղ CTA-ն մեծացնում է ներգրավվածությունը և դիտումներից գնումների փոխակերպման հավանականությունը:

 

7. Թրենդեր և օգտատերերի կողմից ստեղծված բովանդակություն

 

Թրենդային տեսանյութերը խթանում են ձեր բրենդի տեսանելիությունը: Միացե՛ք թրենդային մարտահրավերներին, օգտագործե՛ք թրենդային երաժշտություն և խրախուսե՛ք օգտատերերին ստեղծել սեփական վիդեո բովանդակությունը՝ բարձրացնելու համար ձեր բրենդի հասանելիությունն ու վստահելիությունը օգտատերերի շրջանում:



Creating video content

 

Եզրակացություն

 

Վիդեո մարքեթինգը կարևոր է: Ստեղծելով գրավիչ, բարձրորակ և յուրաքանչյուր հարթակի համար օպտիմալացված բովանդակություն՝ ընկերությունները կարող են ավելի ամուր կապեր հաստատել իրենց լսարանի հետ և ապահովել տեսանելի արդյունքներ: Անկախ նրանից, թե դուք նոր եք մարքեթինգում, թե ձգտում եք կատարելագործել ձեր ռազմավարությունը, որակյալ վիդեո բովանդակությունը կառանձնացնի ձեր բրենդը մրցակիցներից:

 

Ուզու՞մ եք տիրապետել վիդեո մարքեթինգի հմտություններին: Slice Academy-ն առաջարկում է դասընթացներ, որոնք կօգնեն ձեզ ստեղծել ազդեցիկ վիդեո բովանդակություն: Միացե՛ք մեր Digital Marketing + AI + Reels դասընթացին և ձեր մարքեթինգային հմտությունները բարձրացրե՛ք նոր մակարդակի:

Comments


slice academy

Հեռ: +374 33 731020

ք. Երևան, Նալբանդյան 50

Էլ.հասցե: academyslice@gmail.com

© 2007-2025 Proudly created by Slice Consulting

bottom of page