top of page
learner lesson

Summer Business School 2022

Summer Business School-ը հիանալի հնարավորություն է 14-19 տարեկան դեռահասների համար հանգստանալ և ստանալ Բիզնես կամ IT դասընթացների մի ամբողջ կուրս։

 

40-ական ժամ տևողությամբ դասընթացը կվարեն ոլորտի առաջատար մասնագետներ (խաղերի և վարժությունների տեսքով)։

Ամառային բիզնես ճամբար նախագիծը անց էր կացվելու Դիլիջան քաղաքի "GreenWood" հյուրանոցում 2022 թ. օգոստոսի 14-24-ին։

Ի՞նչ է տալիս SBS-ը

  • Ինտեգրացիա ժամանակակից բիզնես և IT աշխարհին

  • Հասակակիցների հետ փորձի փոխանակում և համագործակցություն

  • Մասնագիտական պրակտիկայի հնարավորություն

  • Աշխատանքային հեռանկարներ

  • Ոլորտի լավագույնների աջակցությունը ապագայում

  • Մրցույթների, դրամաշնորհների և ներդրումային ծրագրի մասնակցության աջակցությունը

  • Պրոֆեսիոնալ ճանապարհի լավ սկիզբ

  • Մասնագիտական կողմնորոշում

  • Թիմային աշխատանք, որոշումների ընդունման կարողություն

sbs 2022
sbs classes
  • Երիտասարդներին նոր հնարավորությունների ընձեռնում․ հանդիպել այլ մարդկանց և սովորույթներ, որոնք տարբերվում են սեփականից

  • Բարձրացնել մասնակիցների սոցիալական հմտությունները և նրանց ինքնագնահատականը

  • Ձեռք բերել օգտակար բիզնես կապեր վաղ տարիքից, ադապտացվել ապագա մասնագիտության միջավայրին

  • Հավաստագիր Slice Consulting ընկերության Slice Academy կորպորատիվ վերապատրաստող և սերտիֆիկացնող կառույցի կողմից

  • Էլեկտրոնային որակյալ գրադարանի անվճար մուտքի հնարավորություն

  • Տարբեր ընկերություններ այցելություն կատարելու հնարավորություն

  • Ինչպես 2019 թվականի, այնպես էլ նախորդ տարիների Խելացի հասակակիցների հետ կապ հաստատելու և պահպանելու հնարավորություն

Նախագծի հետ կապված այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ "Հաճախ տրվող հարցեր" բաժնում։

wikipedia

Մանրամասները` մեր Վիքիպեդիա էջում

Նախագծի մասին
 

Summer Business SchoolSlice Consulting բիզ­նես խոր­հր­դատ­վա­կան ըն­կե­րու­թյան, Slice Academy կորպորատիվ բիզնես-դպրոցի և Perspective to Grow հասարակական կազմակերպությունների համատեղ նախագիծն է։ Այն իրագործվում է 2017 թ․-ից և կրում է սոցիալ-ուսուցողական բնույթ։

Նախագիծը կազմակերպությունների, հովանավորների, աջակիցների և մասնակիցների ծնողների հետ մեկտեղ իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով և շահույթ չի հետապնդում։

Ամառային Բիզնես Դպրոցը կոչված է դեռահասների և երիտասարդների կրթական հեռանկարների, մասնագիտական կողմնորոշման և ինքնազարգացման հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաև նրանց սոցիալական հմտությունների զարգացմանը։

Վճարման պայմաններ

Վաղ ամրագրման դեպքում կլինեն զեղչեր․

  • մինչև հուլիսի 30 դասընթացի արժեքը կկազմի 369 000 դրամ;

  • գերազանց առաջադիմություն ունեցողների համար՝ 329 000 դրամ;

Հուլիսի 30-ից հետո գրանցման դեպքում արժեքը կկազմի 399 000 դրամ։

Մասնակցությունը հնարավոր է նաև ապառիկ տարբերակով` 12 900 ամսական, 0% տոկոսադրույք։

Գործում է վարձավճարի մինչև 80% ծածկույթով կրթաթոշակի հնարավորություն։

Տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը մինչև 50 մասնակից։

Մեր դասընթացավարները

Նանե Մաթևոսյան

Նանե Մաթևոսյան

MBA, Swiss Business School

Slice Consulting համահիմնադիր

\
 

Նվարդ Մելքոնյան

Նվարդ Մելքոնյան

PHD, Sociology

Spring PR Խորհրդի նախագահ

ПХ

Տիգրան Բալոյան

Տիգրան Բալոյան

MA, Economics

Status Holding Գործադիր տնօրեն

Մարգարիտա Բաբուրյան

Մարգարիտա Բաբուրյան

MBA, CMC

SmartLine Փոխտնօրեն

Արտակ Օրդյան

Արտակ Օրդյան

PHD, Sociology

UN WFP Համագործակցության հարցերով պատասխանատու

Հակոբ Մակդիս

Հագոպ Մակդիս

MA, Bioscience

Big Mind Հիմնադիր

Նելլի Ավագյան

Նելլի Ավագյան

BA, Physics and Pedagogy

Slice Consulting
Թվային մարքեթինգի բաժնի ղեկավար

Տաթևիկ Թորոսյան

Տաթևիկ Թորոսյան

MA, Economics and Marketing GIZ

Մարքեթինգի խորհրդատու


 

Վարդուհի Հարությունյան

Վարդուհի Հարությունյան

MA, Sociologic Sciences

IMEX Group
HR բաժնի ղեկավար

Մաննիկ Սահակյան

Մաննիկ Սահակյան

MBA, CMC

Impact Solutions LLC Գործադիր տնօրեն

Աստղիկ Իսկանդարյան

Աստղիկ Իսկանդարյան

MA, Accounting
Finco Հիմնադիր տնօրեն

nelly tatosyan

Նելլի Թաթոսյան

BA, Sociology, Political Science

Slice Consulting Ծրագրերի ղեկավար

tigran baloyan

Տիգրան Հովհաննիսյան

BCom, Macquarie University

Burcon LLC
Մարքեթինգի բաժնի ղեկավար

trainer

Արթուր Պողոսյան

 

B.S., European Regional Academy

Կրիպտոարժույթի անկախ վերլուծաբան

Հյուր-ընթերցողներ

Հակոբ Բազոյան

Հակոբ Բազոյան

MA, Science

Synopsis Armenia Հետազոտությունների և զարգացման տնօրեն


 

Թևան Պողոսյան

Թևան Պողոսյան 

MA, Polictics

International Center for Human Development Գործադիր տնօրեն

Նիկա Մանուկովա

Նիկա Մանուկովա

MBA

SIGNUM
hիմնադիր տնօրեն,
QMA ասոցիացիայի հիմնադիր, World FZO Եվրոպայի և ԱՊՀ տնօրեն

Գևորգ Պողոսյան

Գևորգ Պողոսյան

BA, Graphic Design

GlobalR, TCF Հիմնադիր

Տիգրան Պողոսյան

Տիգրան Պողոսյան 

ASUE management BD

Բիզնես խորհրդատու

Նարեկ Ալեքսանյան

Նարեկ Ալեքսանյան

MA, Law

Export Armenia Համահիմնադիր

trainer

Կոմիտաս Ստեփանյան 

PhD, CRISC, CRMA, CobitF, SE & Phishing Mastery Cert.

ՀՀ Կենտրոնական բանկ
Կորպորատիվ ծառայությունների եւ զարգացման դեպարտամենտի տնօրեն

trainer

Սիլվա Մեսրոպյան 

CMC, EFQM, CEFE, OVOP, PI, ICF

iMC Armenia
Գործադիր տնօրեն
InWEnt նախագահ

IMG-9015

Գայանե Դաջունց 

Master's degree, Marketing/Marketing Management

MPG LLC փոխտնօրեն
Gallup International Association-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում

All Videos

All Videos

All Videos
Search video...
ԱՐՄԱ TV-ի ռեպորտաժը Summer Business School նախագծի մասին

ԱՐՄԱ TV-ի ռեպորտաժը Summer Business School նախագծի մասին

03:09
Play Video
14-19 տարեկան ամենախելացիների համար ամառային բիզնես դպրոց | Summer Business School 2022

14-19 տարեկան ամենախելացիների համար ամառային բիզնես դպրոց | Summer Business School 2022

01:19
Play Video
Summer Business School 2022 - Armine Gevorgyan/Ամառային բիզնես դպրոց 2022 Արմինե Գևորգյան

Summer Business School 2022 - Armine Gevorgyan/Ամառային բիզնես դպրոց 2022 Արմինե Գևորգյան

00:55
Play Video

Մեր մասնակիցները
Summer Business School-ի մասին

College Friends
student

Էվելինա Ոսկանյան

Որպես Տummer Business School 2018-ի հաղթող թիմի մասնակից կոգեշնչեմ միանալ այս մոտիվացնող նախագծին: Ճամբարն ինձ ընձեռեց հատկանշական մի շարք հնարավորություններ: Ոլորտի առաջատար և փորձառու մասնագետների թրեյնինգների արդյունքում հարստացրի բիզնես գիտելիքներս ու հմտություններս, ունեցա նորարական մոտեցումներ այս ոլորտում: 

student

Գրիգոր Արտազյան

Ամառային բիզնես դպրոցը լավ առիթ է անձնական զարգացման, ինքնաճանաչման և մասնագիտական կողմնորոշման հարցում: Մասնակցելով նախագծին՝ ձեռք բերեցի մեծ փորձ, ծանոթացա իմ նման մոտիվացված երիտասարդների հետ և ստացա կիրառական գիտելիքների մեծ պաշար: Ազատ ժամանակ հետաքրքիր խաղերը էլ ավելի հաճելի էին դարձնում գիտելիքի յուրացումը:

hasmik

Հասմիկ Ստեփանյան

Summer Business School-ում 2017 թ․ ձեռք բերեցի գիտելիք, ծանոթություններ, ավագ պրոֆեսիոնալ ընկերներ, ովքեր ոչ միայն դասընթացների շնորհիվ բացեցին իմ առջև մի նոր մարքեթինգային աշխարհ, այլ նաև դպրոցի ավարտից հետո չդադարեցին իրենց մեծ տեղն ունենալ իմ կյանքում:

 

SBS2022-ի և նախորդ տարիների մեր աջակիցները

bekon
bliss
Spyur
davinchi
fin co
pheniks
banks am
prospective to grow
Arminfo
AITC
upgrade
redline
LED
karabakh telekom
Coat_of_arms_of_Nagorno-Karabakh.svg_.pn
logo
 yerevan qaghaqapetaran
3
logo
logo
logo
logo
syrian armenians union
gerb
Kotayk marz gerb
vanadzor gerb
Outdoor Effect
38016516_1054597451372525_20699551375053
EuropaPlus
37956625_1054597404705863_18417629237734
Vallex Garden Hotel
College Friends
student

Թագուհի Տոռոզյան  

Summer Business School 2018-ը շատ մեծ դեր ունեցավ իմ մասնագիտական կողմնորոշման հարցում, որի համար շատ շնորհակալ եմ: Փաստացի ամառային դպրոցը շատ մեծ հնարավորություն է ծանոթանալու բիզնես ոլորտին, ձեռք բերելու նոր ի շատ կարևոր հմտություններ և, իհարկե, ամենակարնորը՝ նոր ծանոթություններ, որոնց միջոցով հնարավոր է դառնում ոլորտային մասնագետների հետ հետագա համագործակցությունը: 

student

Վարդան Գեղեմյան 

Մասնակցելով Summer Business School 2018-ին հասկացա բիզնեսի կարևորությունը։ Սկսեցի ավելի լուրջ և  իրատեսական մտածել, ձեռք բերեցի շատ հետաքրքրասեր և խելացի ընկերներ, շփվեցի և կապեր հաստատեցի շուկայում առաջատար մասնագետների հետ, հասկացա թիմային աշխատանքի կարևորությունն ու գաղափարը։ Եվ ամենակարևորը գտա ինձ այդ ոլորտում՝ բացահայտելով իմ թաքնված կողմերը:

student

Լեյլա Կոթոլյան  

Մասնակցել եմ Summer Business School 2017-ին, որտեղ ունեցել եմ 50% կրթաթոշակ: 10-օրա բիզնես ճամբարն ինձ հնարավորություն տվեց ընդլայնելու իմ շրջապատը, ծանոթանալու լավագույն բիզնես մասնագետների հետ, և ամենակարևորը, ձեռք բերելու մնայուն գիտելիքներ, որոնք օգտագործվում են ամեն քայլափոխի: Ճամբարից հետո անցել եմ փորձաշրջան Slice Consulting-ում ն հանդիսացել եմ  Summer Business 2018-ի կամավորական թիմի անդամ:

bottom of page